00:40  ,  11 մայիսի, 2023

Մխիթարյանը ՉԼ-ի կիսաեզրափակիչում գոլ խփած երրորդ ֆուտբոլիստն է ԱՊՀ երկրներից

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած երրորդ ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից, հաղորդում է Opta-ն։

Նրանից առաջ այդպիսի հաջողության հասել են Կիեւի «Դինամոյի» ուկրաինացի խաղացողներ Վիտալի Կոսովսկին եւ Անդրեյ Շեւչենկոն 1999 թվականին։ 2003-ին եւ 2005-ին Շեւչենկոն կիսաեզրափակիչում գոլեր է խփել նաեւ «Միլանի» կազմում։

Ռուսաստանցի Դմիտրի Ալենիչեւը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է գոլ խփել «Պորտուի» կազմում 2004-ին։

Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայաստանցի ֆուտբոլիստն է։

«Ինտերը» հյուրընկալվել է «Միլանին» եւ հաղթում է 2:0 հաշվով։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում