22:53  ,  22 ապրիլի, 2023

ԵԱ․ Հռիփսիմե Խուրշուդյանի պարգեւատրումը (ֆոտո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հռիփսիմե Խուրշուդյանի պարգեւատրման արարողությունը:

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը Հայաստանի կանանց հավաքականի առաջատարը 227  կգ երկամարտի արդյունքով նվաճեց  բրոնզե մեդալ: Խուրշուդյանը պարգեւատրվեց երկամարտի բրոնզե եւ առանձին վարժությունների երկու բրոնզե մեդալներով (107+120): 

87 կգ կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Էիլա Սոլֆրիդ Կոանդան՝ 272 կգ (117+155):

Արծաթե մեդալակիր՝ ուկրաինացի Անաստասիա Մանիեւսկան՝ 238 կգ (108+130)։

Երկու երեխաների մայր Հռիփսիմե Խուրշուդյանը մարզական կարիերայում 6 տարվա դադարից հետո առաջին մեդալը նվաճեց:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում