Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կրկին բարձրացավ Հայաստանի դրոշները եւ հնչեց հիմնը: Տեղի ունեցավ տղամարդկանց 109 կգ քաշային կարգի А խմբի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանի եւ բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանի պարգեւատրման արարողությունը:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը պարգեւատրվեց 109 կգ քաշային կարգի երեք ոսկե մեդալներով: Պետրոս Պետրոսյանը պարգեւատրվեց երկամարտի բրոնզե եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալներով:
Սամվել Գասպարյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 395 կգ արդյունքով (175+220):
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխեիձեն երկամարտի 381 կգ արդյունքով (173+208):
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց տվեց 379 կգ արդյունք (165+214):
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում