00:48  ,  1 նոյեմբերի, 2012

Նովակ Ջոկովիչի հայրը հիվանդանոցում է

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հոր` Սրջան Ջոկովիչի առողջական վիճակը վատացել է: Հայտնի մարզիկի հայրը տեղափոխվել է հիվանդանոց:

Նովակ Ջոկովիչը, ով մասնակցում էր Փարիզում ընթացող թենիսի մրցաշարին, շտապ մեկնել է Բելգրադ` հորն այցելելու համար:

«Սրջանի վիճակը կայունացել է: Մոտավորապես 10 օրից նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,- Նովակ Ջոկովիչի հորեղբոր խոսքը մեջբերում է Tennis.com-ը:

Փարիզում ընթացող մրցաշարի առաջին շրջանում Նովակ Ջոկովիչը պարտվել է ամերիկացի Սեմ Կուերիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս