Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Սեւիլիայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սեւլիայի» նախագահ Խոսե Մարիա դել Նիդոն արդեն հրաժարվել է վաճառել հարձակվողին «Տոտենհեմին» 20 միլիոն եվրոյի դիմաց:
Սակայն Դել Նիդոն խոստովանել է, որ «Սեւիլիան» հնարավոր է` բանակցություններ սկսի հունվարին, քանի որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, հայտնում է Football Espana-ն:
Նեգրեդոյի` «Տոտենհեմ» տեղափոխվելու հնարավորություններն ավելի են մեծանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էմանուել Ադեբայորը 2013-ի սկզբին կարող է լքել լոնդոնյան ակումբը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում