21:19  ,  6 ապրիլի, 2023

Բոգոտա․ Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը պարտվեց Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։

Աշխարհի 150-րդ ռակետը մրցեց ամերիկացի Փեյթոն Սթերնսի (116-րդ ռակետ) հետ, որն առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:1։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 6:1, 6:0 հաշվով հաղթել էր աշխարհի 78-րդ ռակետ, իտալացի Սառա Էրանիին։

Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով