12:15  ,  5 ապրիլի, 2023

Բոգոտա․ Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող թենիսի WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 150-րդ ռակետը մրցել է աշխարհի 78-րդ ռակետ, իտալացի Սառա Էրանիի հետ եւ առավելության է հասել 6:1, 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւել է 50 րոպե։

Երկրորդ շրջանում հայ մարզուհու մրցակիցը կլինի ամերիկացի Փեյթոն Սթիրնսը, որը 116-րդն է համաշխարհային դասակարգման աղյուսակում։

Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով