Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 96 կգ քաշայինները։
Հայաստանը ներկայացնում է Աշոտ Մարգարյանը։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։
Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։
Կանանց թիմի կազմում Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգա նաեւ Էմմա Պողոսյանը (81 կգ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում