Չեռնոգորիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բաժանեց 7-11-րդ տեղերը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Մերի Արաբիձեն՝ 8,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց լեհ Օլիվիա Կիոլբասան։
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 7-ական միավորով բաժանեցին 12-25-րդ տեղերը։
Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով բաժանեց 26-42-րդ տեղերը։
Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով բաժանեց 58-77-րդ տեղերը։
Պոլինա Կոբակը 5 միավորով բաժանեց 79-91-րդ տեղերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում