Թուրինի «Յուվենտուսի» առաջատարներից Կլաուդիո Մարկիզիոն չի մասնակցի Իտալիայի առաջնության «Բոլոնիայի» դեմ խաղին: Ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել: Մարկիզիոն չի մասնակցել նաեւ «Կատանիայի» դեմ խաղին:
Թուրինցիների մեկ այլ կիսապաշտպան Արտուրո Վիդալը նույնպես չի մասնակցի հանդիպմանը: Չիլիացի ֆուտբոլիստը որակազրկված է:
«Բոլոնիայի» դեմ խաղին կարող է մասնակցել բրազիլացի պաշտպան Լուսիոն, ով վերականգնվել է վնասվածքից, հայտնում է Football Italia-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում