23:17  ,  30 հոկտեմբերի, 2012

«Յուվենտուսի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» առաջատարներից Կլաուդիո Մարկիզիոն չի մասնակցի Իտալիայի առաջնության «Բոլոնիայի» դեմ խաղին: Ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել: Մարկիզիոն չի մասնակցել նաեւ «Կատանիայի» դեմ խաղին:

Թուրինցիների մեկ այլ կիսապաշտպան Արտուրո Վիդալը նույնպես չի մասնակցի հանդիպմանը:  Չիլիացի ֆուտբոլիստը որակազրկված է:

«Բոլոնիայի» դեմ խաղին կարող է մասնակցել բրազիլացի պաշտպան Լուսիոն, ով վերականգնվել է վնասվածքից, հայտնում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում