«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձի մասին։
«Մեսին գիտի, որ «Բարսելոնայի» դռները բաց են իր համար։ Տեսնենք, ես պետք է ճանապարհ գտնեմ «Բարսելոնայի» եւ Մեսիի հարաբերությունները լավացնելու համար»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Relevo-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսին ու Լապորտան հեռախոսազրույց են ունեցել։ Մեսին 2021թ․ ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում