Իտալական «Նապոլիի» եւ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին չի մասնակցի Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Ատալանտայի» դեմ հանդիպմանը, հայտնում է Football Italia-ն: 25-ամյա ֆուտբոլիստը աջ ոտքի վնասվածք է ստացել:
Իտալական ակումբի բժշկական շտաբը կարծում է, որ Կավանիից 2-3 օր կպահանջվի վերականգնվելու համար:
Ավելացնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կավանին 8 խաղում խփել է 6 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում