20:14  ,  30 հոկտեմբերի, 2012

«Նապոլիի» առաջատարը վնասվածք է ստացել

Իտալական «Նապոլիի» եւ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին չի մասնակցի Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Ատալանտայի» դեմ հանդիպմանը, հայտնում է Football Italia-ն: 25-ամյա ֆուտբոլիստը աջ ոտքի վնասվածք է ստացել:

Իտալական ակումբի բժշկական շտաբը կարծում է, որ Կավանիից 2-3 օր կպահանջվի վերականգնվելու համար:

Ավելացնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կավանին 8 խաղում խփել է 6 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում