Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական Վալդեբաբեսում գտնվող ակումբի մարզաբազայում հանդիպել է աշխարհի առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ:
Հանդիպման ընթացքում Կական ստորագրել է Ֆեդերերի ռակետի վրա:
«Ռոջերին: Ցանկանում եմ քեզ ամենայն բարիք»,- գրել է Կական:
Ավելացնենք, որ առաջին անգամը չէ, երբ աշխարհի առաջատար թենիսիստներն այցելում են Արքայական ակումբի` Վալդեբեբասում գտնվող մարզաբազան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում