10:38  ,  16 մարտի, 2023

ԱԱ․ Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մարտի 16-ին կմեկնարկի բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 6 մարզիկով:

Տեղի է ունեցել աշխարհի առաջնության բացման արարողությունը:  Հայաստանի դրոշակակիրը եղել է Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովեփյանը:

Տեղի է ունեցել նաեւ վիճակահանությունը: Հայտնի են Հայաստանի ներկայացուցիչների  առաջին մրցակիցները:

48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:

Անուշ Գրիգորյանը (50 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից եւ քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանի հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Եկատերինա Սիչեւան (54 կգ) պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Դելֆին Մանչինին է:

Էլիդա Քոչարյանը (60 կգ) մեկնարկային 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Ժեդինակովայի հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:

Եվրոպայի գործող չեմպիոնը Անի Հովսեփյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Պան Զու (Չինաստան) - Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողը:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս