12:04  ,  15 մարտի, 2023

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը գերազանցել է Կիլիան Մբապեի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:0) գերմանական «ՌԲ Լայպցիգին» 5 գոլ խփելու շնորհիվ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գերազանցել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տարիքային ռեկորդը։

Գլխավոր եվրագավաթային մրցաշարում 30 գոլի ցուցանիշին Հոլանդը հասել է 22 տարեկան եւ 236 օրականում, հաղորդում է Opta-ն։ Մբապեն այդ ցուցանիշը գրանցել էր 22 տարեկան, 352 օրականում։

Մինչեւ 25-ամյակը Չեմպիոնների լիգայում 30 գոլ Մբապեից եւ Հոլանդից բացի խփել են նաեւ արգենտինացի Լիոնել Մեսին եւ իսպանացի Ռաուլը։

Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայում 33 գոլը խփել է 25 խաղում, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Նա միջին արդյունավետությամբ (1,32 գոլ՝ մեկ խաղում) առաջատար է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Հաջորդ տեղերում են Մեսին (0,79), հոլանդացի Ռուուդ վան Նիստելռոյը (0,77) եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (0,77)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում