Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրեստի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 37-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը։
«Բրեստից» 43-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Օնորան։
Ավելացված ժամանակում փարիզյան թիմի հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բրեստը» 15-րդն է՝ 23 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր
«Բրեստ» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)
Ֆրանկ Օնորա, 43 - Կառլոս Սոլեր, 37, Կիլիան Մբապե, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում