09:06  ,  10 մարտի, 2023

Սերխիո Ռամոս․ Մենք դեռ կվերադառնանք

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցիալական ցանցերում արած գրառումով ներողություն է խնդրել փարիզյան ակումբի երկրպագուներից Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս չգալու համար։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» պարտվել է 0:2 հաշվով։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտվել էր 0:1 հաշվով։

«Այս արդյունքը խոր հիասթափություն էր մեզ համար այնպես, ինչպես եւ ձեզ համար։ Մենք չցուցադրեցինք Չեմպիոնների լիգայի մակարդակի խաղ։ Մենք ուշադիր չէինք մանրուքներին, չկարողացանք հասնել նպատակին։

Ցավալի է, բայց չեմպիոնները պարտություններից հետո կանգնում են եւ դառնում են ավելի ուժեղ։ Մենք դեռ կվերադառնանք»,- գրել է Ռամոսը։

ՊՍԺ-ն երկրորդ մրցաշրջանում անընդմեջ չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում