12:10  ,  8 մարտի, 2023

Չեմպիոնների լիգա․ Կիլիան Մբապեի գոլերն ու գոլային փոխանցումներն այս մրցաշրջանում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրել է թիմի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող գոլերն ու գոլային փոխանցումները Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Մբապեն խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

ՊՍԺ-ն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումը Գերմանիայում կանցկացնի մարտի 8-ին։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Բավարիան» ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանի գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով