01:40  ,  26 փետրվարի, 2023

Լեւոն Արոնյանը թայ-բրեյքում նվաճեց WR Chess Masters-ի հաղթողի կոչումը (ֆոտո)

Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված WR Chess Masters մրցաշարի հաղթողի կոչումը։

Թայ-բրեյքում Լեւոն Արոնյանը ժամանակից շուտ ապահովեց հաղթանակը՝ առաջին երեք պարտիաներում պարտության մատնելով հնդիկ Դոմարաջու Գուկեշին՝ երկու անգամ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին։

9 տուրից հետո Արոնյանը, Գուկեշը եւ Նեպոմնյաշչին վաստակել էին 5,5-ական միավոր։

WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո էր։ Լեւոն Արոնյանը կստանա 40 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում