16:55  ,  29 հոկտեմբերի, 2012

Վալդեսը, Մեսին, Չավին, Ալբան եւ Պեդրոն չեն խաղա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների հնարավորության կտա հանգստանալ եւ չմասնակցել հոկտեմբերի 30-ին կայանալիք «Դեպորտիվո Ալավեսի» հետ  երկրի գավաթի խաղարկության հանդիպմանը: Խաղադաշտ դուրս չեն գա Վալդեսը, Մեսին, Չավին, Ալբան եւ Պեդրոն:

Ավանդույթի համաձայն գավաթային հանդիպումներում կատալոնական թիմի դարպասում կկանգնի Խոսե Պինտոն: Խաղալու հնարավորություն կստանան վնասվածքից ապաքինված Դանի Ալվեսը, Դոս Սանթոսը, Տեյոն, Սերխի Ռոբերտոն, Բարտրան, հայտնում է Mundo Deportivo-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում