11:06  ,  23 փետրվարի, 2023

Մխիթարյան․ Կարեւոր հաղթանակ առաջին խաղում (ֆոտո)

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Պորտուի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակին։

«Կարեւոր հաղթանակ առաջին խաղում»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ տնային խաղից։

Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը Պորտուգալիայում տեղի կունենա մարտի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում