Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Պորտուի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակին։
«Կարեւոր հաղթանակ առաջին խաղում»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ տնային խաղից։
Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին։
Պատասխան հանդիպումը Պորտուգալիայում տեղի կունենա մարտի 14-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում