10:41  ,  23 փետրվարի, 2023

«Շերիֆի» ֆուտբոլիստը միացավ «Վանին»

Չարենցավանի «Վանին» է միացել մոլդովական «Շերիֆի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Դանիլ Անկուդինովը։

Նա հայկական թիմում մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա վարձակալության հիմունքներով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ղազախստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը Մոլդովայի գործող չեմպիոնի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով