22:39  ,  22 փետրվարի, 2023

ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Աչերբի, Շկրինյար, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօգլու, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

«Ինտեր» - «Պորտու» առաջին հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում