11:30  ,  29 հոկտեմբերի, 2012

Ռոնալդուի հերթական ռեկորդները

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալյորկայի» դարպասը երկու գնդակ ուղարկեց եւ գերազանցեց Արքայական ակումբի երկու լեգենդար խաղացողներ Բուտրագենյոյի եւ Պիրիի արդյունավետության ցուցանիշը: Ռոնալդուն «Ռեալի» կազմում խփել է 124 գնդակ:

Պորտուգալացի ռմբարկուն արդեն 8-րդ հանդիպումն անընդմեջ գոլի հեղինակ է դառնում: Սա Ռոնալդուի անձնական ռեկորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում