00:57  ,  10 փետրվարի, 2023

Airthings Masters Div 3. Սամուել Սեւյանը նվաճեց հաղթողի կոչումը

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանի հաղթանակով ավարտվեց արագ շախմատի Airthings Masters Div 3 օնլայն մրցաշարը։

Եզրափակիչում Սամուել Սեւյանը երեք պարտիայում 2:1 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Մեծ եզրափակիչում էլ Սեւյանը մրցեց Պրագնանանդհայի հետ եւ առավելության հասավ չորս պարտիայում 2,5:1,5 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Սամուել Սեւյանը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել իրանցի Պարհամ Մաղսուդլուին, կիսաեզրափակիչում 1,5:0,5 հաշվով՝ ուկրաինացի Ալեքսանդր Բորտնիկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում