11:33  ,  26 հունվարի, 2023

Ֆրենկ Լեմպարդը դադար չի վերցնի մարզչական կարիերայում

Լիվերպուլի «Էվերտոնից» պաշտոնանկ արված անգլիացի մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ակնկալում է աշխատանքի առաջարկներ անգլիական եւ եվրոպական ակումբներից, հաղորդում է The Sun-ը։ 44-ամյա մասնագետը  դադար չի վերցնի մարզչական կարիերայում։

Լեմպարդը «Էվերտոնը» գլխավորում էր 2022թ․ հունվարի 31-ից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում լիվերպուլյան թիմը ընդամենը 3 հաղթանակ է տարել, իսկ նախորդ 8 խաղում կրել է 6 պարտություն, 2 խաղ ավարտել է ոչ ոքի։

Մարզչական կարիերայի ընթացքում Լեմպարդը գլխավորել է նաեւ անգլիական «Դերբի Քաունթին» եւ Լոնդոնի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English