10:02  ,  26 հունվարի, 2023

Կիլիան Մբապեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ 2022թ․ նոյեմբերին եւ դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլիստների արհմիության կայքը, որն անցկացրել է քվեարկությունը։

Նոյեմբերին եւ դեկտեմբերին Մբապեն մասնակցել է երեք հանդիպման, խփել երկու գոլ։ Կրիստոֆ Գալտիե գլխավորած թիմը երեք խաղերում էլ հաղթանակ էր տարել։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 17 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։

ՊՍԺ-ն 19 խաղից հետո 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում