Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցեց «Աուգսբուրգի» հետ եւ առավելության հասավ 4:3 հաշվով։
«Բորուսիայի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
«Բորուսիան» 28 միավորով 6-րդն է, «Աուգսբուրգը» 15-րդն է՝ 15 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Աուսգբուրգ»՝ 4:3 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 29, Նիկո Շլոտերբեկ, 42, Ջեյմի Բայնո-Գիտես, 75, Ջովանի Ռեյնա, 78 - Առնե Մայեր, 40, Էրմեդին Դեմիրովիչ, 45+1, Դավիդ Չոլինա, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում