18:28  ,  17 հունվարի, 2023

AusOpen. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երկրորդ շրջան

«Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Սերբ թենիսիստը մեկնարկում պարտության մատնեց աշխարհի 75-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենային՝ 6:3, 6:4, 6:0։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Աշխարհի 5-րդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Էնզո Կուակոյի եւ բոլիվիացի Ուգո Դելիենի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում