Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին, հաղորդում է Calciomercatoweb-ը։
Անգլիական ակումբը 22-ամյա սերբ ֆուտբոլիստի համար իտալական ակումբին կառաջարկի 80 միլիոն եվրո։ Վլահովիչը պատրաստ է փոխել ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Յուվենտուսի» հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt.com-ը Վլահովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում