23:22  ,  29 դեկտեմբերի, 2022

Մահացել է Պելեն

82 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, «ֆուտբոլի արքա» Պելեն, հաղորդում է AP-ն։

Պելեն մահացել է քաղցկեղի, երիկամների եւ սրտի անբավարարության հետեւանքով։

Պելեն միակն է, ում հաջողվել է երեք անգամ դառնալ աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։ Նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում 1279 գոլի հեղինակ դառնալու համար։ 

Բրազիլիայի հավաքականում անցկացրած 92 խաղում Պելեն խփել է 77 գոլ։

Այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին եւ ընկերներին։ 

Ավելի վաղ Պելեի զարմուհիները սոցիալական ցանցերում տեսանյութ էին հրապարակել հիվանդանոցից։

Բրազիլական «Սանտոս» ակումբի խաղաշապիկին Պելեի պատվին հաջորդ տարվանից կհայտնվի ոսկե թագի պատկեր։ Պելեն «Սանտոսում» հանդես է եկել 1956-1974 թվականներին եւ լավագույն ռմբարկուն է ակումբի պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում