13:38  ,  21 նոյեմբերի, 2022

ATP Finals. Իբրահիմովիչը ներկա է եղել եզրափակիչին եւ շնորհավորել է Ջոկովիչին (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Թուրինում ներկա է եղել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչին, որից հետո շնորհավորել է տիտղոսը նվաճած Նովակ Ջոկովիչին։ Իբրահիմովիչը սերբ թենիսիստի վաղեմի ընկերն է։

Ջոկովիչը 6-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։ Եզրափակիչում նա 7:5, 6:3 հաշվով հաղթեց նորվեգացի Կասպեր Ռուուդին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում