02:18  ,  20 նոյեմբերի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Ալիկ Հովհաննիսյանի եւ Արես Հակոբյանի երկրորդ հաղթանակները

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկրորդ հաղթանակները տարան Հայաստանի հավաքականի անդամներ Ալիկ Հովհաննիսյանն ու Արես Հակոբյանը։

75 կգ քաշայինների պայքարում Ալիկ Հովհաննիսյանը մենամարտեց խորվաթ Գաբրիել Դեբանիսի հետ եւ երրորդ ռաունդում նոկդառունի ենթարկեց մրցակցին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Արես Հակոբյանը 67 կգ քաշային կարգում 5։0 հաշվով պարտության մատնեց մեքսիկացի մրցակցին։

Պայքարը շարունակում են նաեւ 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում