20:54  ,  4 նոյեմբերի, 2022

«Ուրարտուն» հաղթեց ԲԿՄԱ-ին եւ առաջատարն է

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» ընդունեց հետնապահներից ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը վերջնամասում խփեց 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։

«Ուրարտուն» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից»։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 7 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 1:0

Մարկոս Ժունիոր, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով