16:20  ,  2 նոյեմբերի, 2022

Մանուել Նոյերը մաշկի քաղցկեղ է ունեցել, 3 անգամ վիրահատվել է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը պատմել է, որ մաշկի քաղցկեղ է ունեցել եւ վիրահատվել է։

«Ես դեմքիս մաշկի քաղցկեղ ունեի։ Ստիպված եղա երեք անգամ վիրահատվել։ Հիմա ավելի շատ ուշադրություն եմ դարձնում արեւից պաշտպանվելուն, քանի որ ամբողջ օրը մարզվում եմ խաղադաշտում եւ սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել բնության գրկում»,- Նոյերի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Նոյերը «Բավարիայում» է խաղում 2011 թվականից, Գերմանիայի հավաքականի անդամ է 2009 թվականից։ 2014-ին Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն եւ ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English