20:14  ,  1 նոյեմբերի, 2022

Լուկա Յովիչ․ Ժամանակից շուտ էր ինձ համար «Ռեալում» հայտնվելը

Իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը խոսել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի մասին։

«Հրաշալի էր աշխարհի լավագույն ակումբի մի մասը լինելը, մեծ պատիվ էր, բայց կարծում եմ՝ ժամանակից շուտ էր ինձ համար Արքայական թիմում հայտնվելը։ Հետո Քարիմ Բենզեման իրացրեց իր ներուժը եւ արժանիորեն ստացավ «Ոսկե գնդակը»։

Նաեւ հաջողությունը չժպտաց ինձ․ սկզբում կորոնավիրուսի համավարակն էր, հետո ես վնասվածքներ ունեցա։ Բայց մեծ փորձ ձեռք բերեցի «Ռեալում»»,- 24-ամյա Յովիչի խոսքը մեջբերում է  Sky-ը։

Յովիչը 2019-ին գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից» էր տեղափոխվել 65 միլիոնի եվրոյի դիմաց։ Նա «Ռեալում» անցակցրած 51 խաղում խփել է 3 գոլ։

Այս ամռանը Յովիչն անվճար տեղափոխվեց «Ֆիորենտինա»։ Նրա հաջորդ տրանսֆերից «Ռեալը» կստանա գումարի 50 տոկոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English