Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումներից հետո WhoScored-ը կազմել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։
Դիոգու Կոշտա («Պորտու»), Մատիաս Օլիվերա («Նապոլի»), Շանսել Մբեմբա («Մարսել»), Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Սադիո Մանե («Բավարիա»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»), Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»)։
Տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, որը չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5:0) դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Նա ստացել է առավելագույն գնահատական՝ 10.0:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում