Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար «Ունիոն Բեռլինը» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։
Շվեյցարացի Ուրս Ֆիշերի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ամերիկացի հարձակվող Տեոզոն-Ժորդան Սիբաչոյի եւ հոլանդացի հարձակվող Շերալդո Բեքերի գոլերը։
Պատմության մեջ առաջին անգամ անցած տուրում Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորած «Ունիոն Բեռլինը» 17 միավորով մնաց առաջին տեղում եւ 2 միավորի առավելությունի ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։ «Վոլֆսբուրգը» նախավերջինն է՝ 5 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0 (տեսանյութ)
Տեոզոն-Ժորդան Սիբաչո, 54, Շերալդո Բեքեր, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում