19:51  ,  14 սեպտեմբերի, 2022

Արթուր Ալեքսանյան․ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չորրորդ անգամ նվաճած օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սսոցիալական ցանցերում արած հրապարակմամբ իր հետեւորդներին տեղյակ է պահել, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, հրթիռակոծել քաղաքացիական ենթակառուցվածք։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված աշխարհի առաջնությունից հետո Արթուր Ալեքսանյանը Հայաստանի հավաքականի հետ Երեւան կվերադառնա այս գիշեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում