ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup ամենամյա մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուելսի Սոյի հետ եւ 2 միավորով 8-րդ տեղում է։
Միանձնյա առաջատարն ամերիկացի Հանս Նիմանն է, որը ոչ ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ վաստակել է 3,5 միավոր։ Նրանից կես միավոր է հետ միանձնյա երկրորդ տեղում ընթացող Ուեսլի Սոն։
Ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջան այս տուրում ազատ էր, քանի որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ տուրում Հանս Նիմանին պարտվելուց հետո հրաժարվել է հետագա մասնակցությունից։
Sinquefield Cup, 5-րդ տուր
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) - Հանս Նիման (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0,5:0,5
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Մրցաշարային դրություն․ Նիման՝ 3,5 միավոր, Սո` 3, Նեպոմնյաշչի, Մամեդյարով, Կարուանա, Դոմինգես` 2,5-ական, Արոնյան, Ֆիրուջա, Վաշիե-Լագրավ՝ 2-ական միավոր, Կարլսեն՝ 0։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում