Թուրքիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը։
66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը եզրափակիչում մենամարտեց ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյի հետ եւ հաղթեց մրցավարաների միաձայն որոշմամբ՝ 5։0, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ աղջիկների 42 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել էր Համեստ Աֆրիկյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում