16:34  ,  19 օգոստոսի, 2022

«Բորուսիայի» տնօրեն․ Ռոնալդուին ձեռք բերելու գաղափարը գրավիչ է

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է լուրերը, թե անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է տեղափոխվել դորտմունդյան ակումբ։

«Ես հավանում եմ Ռոնալդուի խաղը։ Նրան ձեռք բերելու գաղափարը գրավիչ է, բայց որեւէ կողմից ոչ մի ազդակ չի եղել։ Այդ պատճառով էլ այս թեման կարելի է փակել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գերմանական ակումբը փոխարինող է փնտրում «Այաքսից» ձեռք բերած կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերին, որն այժմ քաղցկեղի դեմ բուժում է ստանում։

Ռոնալդուն դեմ չէ «Բորուսիայում» խաղալուն, քանի որ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցելու է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում