Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը արդեն երկու մեդալ է ապահովել։ Մրցումների չորրորդ օրը քառորդ եզրափակիչում հաղթանակ է տարել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Քառորդ եզրափակիչում նա մրցել է Իսրայելը ներկայացնող Էրիկ Լալմիևի հետ ու հաղթելով մեծ առավելությամբ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ։
Օգոստոսի 14-ին բրոնզե մեդալ էր ապահովել նաև 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, որը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում