Կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը կհեռանա Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, հաղորդում է gianlucadimarzio-ն։
Ամենայն հավանականությամբ, 35-ամյա խաղացողը կտեղափոխվի իտալական «Նապոլի», որն այժմ բանակցում է փարիզյան ակումբի եւ ֆուտբոլիստի հետ։
ՊՍԺ-ի մարզչական շտաբը Կեյլոր Նավասին հայտնել էր, որ նոր մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահը լինելու է իտալացի Ջանլուիջի Դոնարուման։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում