WHAT. A. SHOT. @carlosalcaraz | @OBNmontreal | #OBN22 pic.twitter.com/H63cL3elHn
— ATP Tour (@atptour) August 10, 2022
Աշխարհի չորրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս մնաց Մոնրեալի «Մասթերս» մրցաշարից։ Մեկնարկային մրցախաղում 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 34-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 7:6 (7:4), 6:7(7:9), 3:6:
АTP մրցաշարերում Ալկարասը չորրորդ անգամ տանուլ տվեց մրցախաղը՝ առաջին սեթում հաղթելուց հետո։
Այս մրցաշրջանում Ալկարասն արդեն անցկացրել է 50 հանդիպում եւ կրել է 8 պարտություն։
Մոնրեալի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում