19:14  ,  6 օգոստոսի, 2022

Օլիմպիադա․ Հայաստանի թիմը հաղթեց հնդիկներին Գաբրիել Սարգսյանի հաղթական միավորի շնորհիվ եւ առաջատարն է

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի գլխավոր թիմի հետ եւ հաղթանակ տարավ՝ 2,5:1,5 հաշվով։

Հաղթական միավորը վաստակեց առաջին համար Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Պենտալա Հարիկրիշնային։

Երկրորդ համար Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց Գուջրատի Վիդիտի, երրորդ համար Սամվել Տեր-Սահակյանը՝ Արջուն Էրիգայիսիի, չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ս․Լ․ Նարայանանի հետ։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

14-ական միավոր ունեն երկրորդ-երրորդ տեղերը կիսող Հնդկաստանի երկրորդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։

Օլիմպիադայի ավարտին մնացել է երեք տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում