11:36  ,  5 օգոստոսի, 2022

Սերխիո Ագուերոն նշել է Պրեմիեր լիգայի ֆավորիտներին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, ֆուտբոլիստի կարիերան ավարտած արգենտինացի Սերխիո Ագուերոն նշել է Պրեմիեր լիգայի մեկնարկող մրցաշրջանի ֆավորիտներին։

«Կարծում եմ՝ անգլիական Պրեմիեր լիգան հերթական անգամ կապացուցի, որ ամենաբարդ եւ սուր մրցակցությամբ առաջնությունն է աշխարհում։

Չեմպիոնական մրցավազքի ֆավորիտներն են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» եւ «Չելսին»։ Այս թիմերին կարելի է ավելացնել «Արսենալին», որը հզորացրել է կազմը եւ հրաշալի է անցկացրել նախապատրաստական փուլը։ «Արսենալում» Արտետան գերազանց նախագիծ է ստեղծել»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

Օգոստոսի 5

«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Օգոստոսի 6

«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 15:30

«Բորնմուտ» - «Աստոն Վիլա»՝ 18:00

«Լիդս Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18:00

«Նյուքասլ» - «Նոթինգեմ»՝ 18:00

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 18:00

«Էվերտոն» - «Չելսի»՝ 20:30

Օգոստոսի 7

«Լեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 17:00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 17:00

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English